ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Նոր լազերը ձգվածքների հետքերը հեռացնում է գրեթե անցավ
Մաշկի վրա լազերով չափազանց մանր անցքեր բացելու նոր՝ Icon system մեթոդը ամբողջությամբ հեռացնում է որովայնի, ազդրերի եւ կրծքի վրայից ձգվածքների հետքերը աննշան ցավով, հաղորդում է The Daily Mail-ը:
Բոլորին հայտնի է, որ ձգվածքների հետքերը շատ դժվար են անցնում, եւ ինչն է բնորոշ. բոլորի մոտ գոնե մեկ այդպիսի հետք առկա է: Կանանց 90%-ի մոտ հղիության ընթացքում այդպիսի հետքեր են ի հայտ գալիս:
Նոր թերապիան անցկացվում է ֆրակցիոն լազերի միջոցով, որը ջերմությունն օգտագործելով մաշկի խորքում, միկրոսկոպիկ խողովակներ է ստեղծում՝ մակերեսը գրեթե անվնաս թողնելով: Այդ մանր խողովակները քայքայում են սպիական հյուսվածքը եւ առաջ են բերում լավացման բնական գործընթաց: Ներդրված սկաները գնահատում է մաշկի տեսակը եւ ինքնաբերաբար կարգավորումներ է կատարում՝ պիգմենտի ձեւափոխումից խուսափելու համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Icon տեխնոլոգիան քչացնում է ձգվածքները 51-75%-ով, այդ թվում նաեւ այն ձգվածքները, որոնք մի քանի տարվա պատմություն ունեն: Լազերը նաեւ հեռացնում է կորյակները, վիրաբուժական եւ այրվածքային սպիերը:
Լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի գունավորման փոփոխությունն է: «Ես մի անգամ կրծքի վրա առկա այրվածքային սպիով կնոջ էի բուժել սովորական լազերով, որն արդյունավետ էր, սակայն դրանից հետո մաշկն այնպես էր կարմրել, որ ստիպված եղա աշխատանքից մի քանի օր արձակուրդ վերցնել: Իսկ Icon-ով բուժելուց հետո կարմրությունը մի քանի ժամ հետո անհետացավ»,- պատմում է Լոնդոնի PHI կլինիկայի բժշկական տնօրեն, փորձագետ-մաշկաբան Տապան Պատելը:
18.04.2014
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
18.09.2023
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...
23.04.2019
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
03.10.2016
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
29.09.2016
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
26.09.2016
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
15.09.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
14.09.2016
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
05.09.2016
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
01.09.2016
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
08.07.2016
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
31.05.2016
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
18.05.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ